Իրավական
Օգտագործման պայմաններ
Վերջին թարմացում՝ մարտի 1, 2026
Այս պայմանները կարգավորում են Beautify ՍՊԸ-ի և Beautify կայքն ու բջջային հավելվածներն օգտագործող հաճախորդների հարաբերությունները։ Beautify-ն օգտագործելով՝ համաձայնում եք սույն պայմաններին:
1. Պայմանների ընդունում
Beautify.am-ին կամ ցանկացած կապված բջջային հավելվածին մուտք գործելով՝ հաստատում եք, որ կարդացել, հասկացել և համաձայնել եք սույն Օգտագործման պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:
2. Ով կարող է օգտվել Beautify-ից
Beautify-ը հասանելի է հետևյալ չափանիշներին բավարարող օգտատերերի համար.
- Առնվազն 16 տարեկան: 16-ից փոքր օգտատերերն անհրաժեշտ է ունենան ծնողի կամ խնամակալի համաձայնություն:
- Գտնվում են այն տարածաշրջանում, որտեղ հասանելի են Beautify-ի ծառայությունները:
- Նախկինում չեն արգելափակվել կամ հեռացվել հարթակից:
3. Օգտատիրոջ հաշիվ
3.1 Գրանցում
Beautify-ի որոշ հնարավորություններ պահանջում են գրանցված հաշիվ: Կարող եք գրանցվել էլ. փոստ/գաղտնաբառ կամ Google-ի նույնականացման միջոցով: Գրանցվելով՝ համաձայնում եք.
- Տրամադրել ճշգրիտ ու ամբողջական գրանցման տեղեկություն:
- Կոնտակտային տվյալների փոփոխության դեպքում փոփոխություններ կատարել նաև հարթակում:
- Գաղտնի պահել ձեր գաղտնաբառը:
3.2 Հաշվի անվտանգություն
Դուք պատասխանատու եք ձեր հաշվի ներքո կատարված բոլոր գործողությունների համար: Չարտոնված մուտք կասկածելու դեպքում անմիջապես ծանուցեք info@beautify.am-ին:
3.3 Մեկ հաշիվ մեկ անձի համար
Յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հաճախորդի հաշիվ:
4. Ամրագրում
4.1 Ամրագրման կարգը
Beautify-ը թույլ է տալիս գտնել և ամրագրել գեղեցկության ծառայությունները.
- Ամրագրումից հետո հաճախորդը պարտավորվում է իրականացնել այցը կամ չեղարկել ողջամիտ ժամկետներում:
- Beautify-ը հանդես է գալիս բացառապես որպես տեխնոլոգիական միջնորդ:
- Ամրագրումից հետո հաճախորդը հաստատման մասին կծանուցվի էլ. փոստով կամ հավելվածի միջոցով։
4.2 Ձեր պատասխանատվությունները որպես հաճախորդ
- Ժամանակին ներկայանալ ամրագրված ծառայությունը ստանալու համար: Ժամանակից ուշ ներկայանալը կարող է հանգեցնել ձեր ամրագրման չեղարկմանը և հարթակում ձեր վարկանիշի վրա բացասական ազդեցությանը:
- Ներկայանալու անկարողության դեպքում հաճախորդը պարտավոր է չեղարկել կամ փոխել ամրագրված ժամը հարթակի քաղաքականությամբ սահմանված ժամկետում:
4.3 Չեղարկումներ և բացակայություններ
Չեղարկման քաղաքականությունը սահմանվում է առանձին գործընկեր բիզնեսների կողմից: Կրկնվող բացակայությունները կարող են հանգեցնել ապագա ամրագրումների սահմանափակման կամ օգտահաշվի կասեցման:
4.4 Վճարումներ
Ծառայությունների համար վճարումներն իրականացվում են անմիջապես բիզնեսին: Վճարային վեճերը ձեր և բիզնեսի միջև են:
5. Կարծիքներ և օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակություն
5.1 Կարծիքի ներկայացում
Կարծիք կարող եք թողնել միայն հարթակի միջոցով ամրագրված և մատուցված ծառայության վերաբերյալ: Կարծիք ներկայացնելով՝ հաստատում եք, որ.
- Կարծիքն արտացոլում է ձեր անձնական, անմիջական փորձը:
- Բովանդակությունը ճշգրիտ է և ոչ ապակողմնորոշիչ:
- Ձեզ խրախուսիչ միջոցներ չեն առաջարկվել կարծիքի դիմաց:
5.2 Բովանդակության չափանիշներ
Հաճախորդների թողած կարծիքը ծառայության կամ մասնագետների վերաբերյալ չպետք է.
- Պարունակի վիրավորանք, զրպարտություն կամ լինի խտրական:
- Ներառի երրորդ անձանց անձնական տեղեկություն՝ առանց նրանց համաձայնության:
- Խախտի մտավոր սեփականության կամ գաղտնիության իրավունքները:
- Պարունակի սպամ կամ գովազդ:
- Կեղծ լինի կամ վերաբերի ծառայությանը, որը դուք չեք ստացել:
5.3 Բովանդակության լիցենզիա
Կարծիք հայտնելով մեզ տրամադրում եք հարթակում այդ բովանդակությունը ցուցադրելու իրավունք:
5.4 Բովանդակության մոդերացիա
Beautify-ը կարող է առանց ծանուցման ցանկացած պահի հեռացնել այս չափանիշներին հակասող բովանդակությունը:
6. Նախընտրածներ
Գրանցված օգտատերերը կարող են ծառայություններ ավելացնել Նախընտրածների ցուցակ: Պահված ծառայությունների գները կարող են փոփոխվել առանց հաճախորդների ծանուցման:
7. Թույլատրելի օգտագործում
Beautify-ն օգտագործելիս արգելվում է.
- Օգտագործել հարթակն ապօրինի նպատակներով:
- Ներկայանալ ուրիշի անունով:
- Խանգարել հարթակի շահագործմանը, սերվերներին կամ ցանցերին:
- Փորձ կատարել չարտոնված հասանելիություն ձեռք բերելու հարթակի ցանկացած մասի կամ կապակցված համակարգերի նկատմամբ:
- Ավտոմատ ծրագրային ապահովում, բոտեր կամ ծրագրեր օգտագործել հարթակից տվյալներ հավաքելու համար:
- Վիրուսներ, վնասատու ծրագրեր կամ ցանկացած վնասակար կոդ փոխանցել:
8. Երրորդ կողմի հղումներ և ծառայություններ
Հարթակը կարող է պարունակել հղումներ երրորդ կողմի կայքերին, քարտեզներին, սոցիալական մեդիայի հարթակներին: Beautify-ը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի կայքերի բովանդակության կամ գաղտնիության քաղաքականության համար:
Google-ի միջոցով մուտք գործելը ենթադրում է Google-ի սեփական Ծառայությունների և Գաղտնիության պայմաններին համաձայնություն:
9. Երաշխիքների հրաժարում
Beautify-ը ծառայություն է մատուցում հարթակի «առկա վիճակով»
Մենք չենք երաշխավորում, որ.
- Հարթակը մշտապես անխափան կամ անսխալ կաշխատի:
- Որոնման արդյունքները, առաջարկությունները կամ կարծիքները մշտապես ճշգրիտ, ամբողջական կամ արդի կլինեն:
- Հարթակում ներկայացված որևէ բիզնես կամ մասնագետ կբավարարի ձեր անձնական ակնկալիքները:
10. Փոխհատուցում
Համաձայնում եք Beautify ՍՊԸ-ին ու նրա ղեկավարներին, աշխատակիցներին չներառել ցանկացած հայցի, կորստի ու ծախսի մեջ, որոնք բխում են.
- Ձեր կողմից սույն Օգտագործման պայմանների խախտումից:
- Ձեր կողմից երրորդ կողմի իրավունքների, ներառյալ մտավոր սեփականության կամ գաղտնիության խախտումից:
- Հարթակի միջոցով կատարված ամրագրումից բխող ձեր և գործընկեր բիզնեսի միջև ցանկացած վեճից:
11. Պայմանների փոփոխություններ
Beautify-ը կարող է ցանկացած ժամանակ թարմացնել սույն Օգտագործման պայմանները: Էական փոփոխությունների մասին գրանցված հաճախորդները կտեղեկացվեն էլ. փոստի կամ հավելվածի միջոցով:
Ընթացիկ տարբերակը միշտ հասանելի է beautify.am/terms-of-use-ում:
12. Կապ
Սույն Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ.
- Էլ. փոստ՝ info@beautify.am
- Հեռախոս՝ +374 44 26 26 06
- Հասցե՝ Beautify ՍՊԸ, Երևան, Հայաստանի Հանրապետություն