Իրավական
Ծառայությունների պայմաններ
Վերջին թարմացում՝ մարտի 1, 2026
Այս պայմանները կարգավորում են Beautify ՍՊԸ-ի և բիզնես-գործընկերների հարաբերությունները։ Դառնալով մեր գործընկերը՝ համաձայնում եք սույն պայմաններին:
1. Ներածություն
Beautify-ը առցանց հարթակ է, որն ապահովում է բիզնես գործընկերների և հաճախորդների միջև կապը հնարավորություն ընձեռելով գտնել նոր հաճախորդներ, զարգացնել բիզնեսը, ավտոմատացնել ամրագրումների գործընթացը, զբաղեցնել առաջատար դիրք որոնողական համակարգերում և ապահովել ձեր առաջխաղացումը սոցցանցերում։
Սույն պայմանները մաս են իրավաբանորեն կնքված պայմանագրի Beautify-ի և յուրաքանչյուր բիզնես գործընկերոջ միջև: Beautify ՍՊԸ-ն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։
2. Պահանջներ
Beautify-ում գործընկեր գրանցվելու համար պետք է.
- Լինել օրինական գրանցված բիզնես կամ ինքնազբաղված անձ՝ գեղեցկության ծառայություններ մատուցելու իրավունքով:
- Գրանցման ժամանակ տրամադրել ճշգրիտ, արդի և ամբողջական տեղեկատվություն:
3. Հաշվի գրանցում և պատասխանատվություններ
Գործընկերոջ հաշիվ ստեղծելիս համաձայնում եք.
- Ձեր բիզնեսի, ծառայությունների, գների և անձնակազմի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ տրամադրել:
- Գաղտնի պահել ձեր մուտքի տվյալները և անմիջապես ծանուցել ցանկացած չարտոնված մուտքի մասին:
- Պահպանել ձեր ծառայությունների մատուցման վերաբերյալ տվյալների ճշգրտությունը, ներառյալ աշխատանքային ժամերը, ծառայությունների հասանելիությունը և գները:
- Նշանակել առնվազն մեկ հաշվի ադմինիստրատոր:
Դուք լրիվ պատասխանատու եք ձեր հաշվի ներքո կատարված բոլոր գործողությունների համար:
4. Որպես գործընկեր պարտավորվում եք
- Ճշգրտորեն նկարագրել բոլոր մատուցվող ծառայությունները, ներառյալ տևողությունը, գները:
- Օգտագործել միայն ձեր տարածքի, անձնակազմի և աշխատանքի իրական լուսանկարները:
- Չտեղադրել ապակողմնորոշիչ պնդումներ կամ անհիմն արդյունքների խոստումներ:
- Գործունեությունը համապատասխանեցնել գովազդային և սպառողների պաշտպանության օրենքներին:
Beautify-ը կարող է վերանայել, խմբագրել կամ հեռացնել այն տեղեկությունները, որոնք խախտում են այս չափանիշները:
5. Ամրագրումներ և չեղարկումներ
5.1 Ամրագրումների ընդունում
Հաճախորդի Beautify-ի միջոցով ամրագրումը ստեղծում է պարտադիր պարտավորություն: Դուք պետք է.
- Կատարել բոլոր հաստատված ամրագրումները, եթե հաճախորդը չի չեղարկել կամ ֆորս-մաժորային իրավիճակ չի ստեղծվել:
- Պահպանել այն ժամային գրաֆիկը որով կատարվել է հաճախորդի ամրագրումը:
- Հարթակի միջոցով հնարավորինս շուտ ծանուցել հաճախորդներին չեղարկման կամ ժամերի փոփոխության դեպքում:
5.2 Չեղարկման քաղաքականություն
Գործընկերները կարող են փոփոխել իրենց չեղարկման քաղաքականությունը Beautify-ի կողմից սահմանված պայմաններով: Հաճախորդի կրկնվող ուշ չեղարկումների կամ բացակայությունների դեպքում գործընկերները կտեղեկացվեն տվյալ հաճախորդի վարքի մասին, իսկ պարբերաբար կրկնվելու դեպքում հաճախորդի հաշիվը կարող է բլոկավորվել:
5.3 Ծառայությունների մատուցում
Բոլոր ծառայությունները պետք է մատուցվեն ձեր ցուցակում նկարագրված չափանիշներին համապատասխան: Դուք պատասխանատու եք ձեր մատուցած ծառայությունների որակի, անվտանգության և օրինականության համար:
6. Վճարներ և վճարումներ
Beautify հարթակում դուք ստանում եք ձեր ընտրած բաժանորդագրության պլանին համապատասխան գործողությունների հնարավորություն: Ընթացիկ գները հրապարակված են beautify.am/business/pricing-ում:
- Բաժանորդագրությունները ամսական կամ տարեկան են՝ նախօրոք վճարումով:
- Վճարները ենթակա չեն վերադարձի, բացառությամբ օրենքի պահանջի:
- Beautify-ն իրեն վերապահում է տարեկան 1 անգամ վճարները վերանայելու հնարավորություն՝ նախապես ծանուցմամբ: Գործընկերները փոփոխությունների մասին կծանուցվեն առնվազն 60 օր շուտ։
- Ձեր բիզնեսի և հաճախորդի միջև վճարումներն իրականացվում են տեղում՝ առանց հարթակի միջնորդության և պատասխանատվության: Վճարային վեճերը ձեր և հաճածորդի միջև են
7. Կարծիքներ և վարկանիշներ
Beautify-ը ցուցադրում է հաճախորդների թողած բոլոր կարծիքներն անխտիր: Հաճախորդը չի կարող կարծիք թողնել ծառայության վերաբերյալ, եթե հարթակի միջոցով ամրագրում չի կատարել և գործընկերոջ կողմից չի նշվել, որ ծառայությունը մատուցվել է։ Որպես գործընկեր դուք ընդունում եք, որ.
- Հաճախորդներն իրավունք ունեն կատարված ամրագրումից հետո թողնել անկեղծ կարծիքներ:
- Արգելվում է դրական կարծիքների դիմաց խրախուսում կամ զեղչ առաջարկել:
- Արգելվում է հետապնդել կամ ճնշել բացասական կարծիք թողած հաճախորդներին:
- Գործընկերը կարող է պատասխանել կամ պարզաբանում ներկայացնել թողնված կարծիքի մասին:
- Beautify-ը չի երաշխավորում իրական փորձը արտացոլող կարծիքի հեռացումը, սակայն փաստերի ուսումնասիրության և ապացույցների ներկայացման դեպքում կարող է դիտարկել ոչ արդարացի կարծիքի հեռացումը։
8. Բովանդակություն և մտավոր սեփականություն
Հարթակ լուսանկարներ, նկարագրություններ, լոգոներ և այլ բովանդակություն վերբեռնելով՝ Beautify-ին տալիս եք համաձայնություն ցուցադրելու և առաջ մղելու այդ բովանդակությունը գործընկերության ընթացքում:
Beautify-ի անվանումը, լոգոն, դիզայն-համակարգն ու հարթակի ծրագրակազմը Beautify ՍՊԸ-ի բացառիկ սեփականությունն են:
9. Արգելված գործողություններ
Որպես գործընկեր դուք պարտավոր եք.
- Ձեր բիզնեսի, որակավորումների կամ ծառայությունների վերաբերյալ կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն չտրամադրել:
- Չօգտագործել հարթակը ցանկացած ապօրինի գործունեության համար:
- Չօգտագործել ավտոմատ գործիքներ հարթակից տվյալներ հավաքելու համար:
- Չխանգարել հարթակի շահագործմանը, անվտանգությանը կամ հասանելիությանը:
- Հաճախորդների նկատմամբ խտրականություն չկիրառել ռասայի, սեռի, կրոնի կամ ցանկացած այլ հատկանիշի հիման վրա:
10. Պատասխանատվության սահմանափակում
Beautify-ը ծառայություն է մատուցում հարթակի «առկա վիճակով».
- Beautify-ը պատասխանատու չէ հարթակի խափանումներից, տեխնիկական սխալներից կամ որոնման դասակարգման փոփոխություններից բխող եկամուտների կամ հաճախորդների կորստի համար:
- Beautify-ը ձեր և հաճախորդների միջնորդն է և չի հանդիսանում ծառայությունների մատուցման կողմերից մեկը:
11. Դադարեցում
Ցանկացած կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն համաձայնագիրը.
- Գործընկերը կարող է չեղարկել բաժանորդագրությունը և փակել հաշիվը կառավարման վահանակից: Դադարեցումն ուժի մեջ կմտնի ընթացիկ հաշվարկային ժամկետի վերջում:
- Beautify-ը կարող է անհապաղ կասեցնել գործընկերոջ հաշիվը պայմանների կոպիտ խախտման դեպքում:
Դադարեցման դեպքում ձեր հանրային պրոֆիլը կհեռացվի: Ամրագրումների պատմությունը կպահպանվի օրենքի պահանջով:
12. Կիրառելի օրենք և վեճերի լուծում
Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
13. Կապ
Ծառայությունների պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում կապվեք մեր թիմի հետ.
- Էլ. փոստ՝ business@beautify.am
- Հեռախոս՝ +374 44 26 26 06
- Հասցե՝ Beautify ՍՊԸ, Երևան, Հայաստանի Հանրապետություն